Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի 2025 թվականի ապրիլի 4-ի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» N0022155349 որոշումը, համաձայն Գորիս համայնքի ղեկավարի առաջարկության,
1. Ամբողջությամբ դադարեցնել Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) հետագա աշխատանքների կազմակերպումը Գորիս քաղաքի Գուսան Աշոտի փողոցի թիվ 24/4/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքում՝ մինչև շենքի մասով հայտնաբերված համապատասխան խնդիրների լուծումը։
2. Հաշվի առնելով այն, որ համայնքը ներկայումս չունի համայնքային սեփականություն հանդիսացող այլ շենք՝ Կազմակերպության հետագա գործունեությունն իրականացնելու համար, տալ համաձայնություն Կազմակերպության աշխատանքները կազմակերպելու նպատակով Գորիս քաղաքի Օրբելյանների 18/2 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0077-0013) գտնվող 270,7 քմ մակերեսով բնակելի տունը 6(վեց) ամիս ժամկետով վարձակալելուն:
3. Ամսական վարձավճարը՝ 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։
4. Հանձնարարել Կազմակերպության տնօրենի պարտականությունները կատարողին՝ Կազմակերպության անունից՝ որպես վարձակալ, Լենդրուշ Լենդրուշյանի և Արմեն Լենդրոշյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր։
5. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթների իրականացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։