Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի N ՍԹ/10305-2022 գրության պարզաբանումը, Գորիս համայնքի ղեկավարի կողմից տրված 2025 թվականի ապրիլ 10-ի նախագծման թույլտվությունը /ՃՀԱ539/15065-25/ և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 5-րդ փողոց թիվ 30/1 հասցեում գտնվող Ալբերտ Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր 09-096-0081-0005) 0,038 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ անասնաշենք կառուցելու նպատակով։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|