Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրնսգրքի 188-րդ հոդվածով և 209-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության <Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին> 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34, 34.2, 35.զ) կետերը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ ---, դեմ՝ --, ձեռնպահ՝ --- 1. Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 168/3 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող 46.6քմ հողատարածքը /1քմ հողի տարեկան վարձավճարը` 400դրամ/ վարձակալության իրավունքով և հողատարածքում կառուցված 90.3քմ արտաքին /73.6քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը /1քմ շինության գինը` 1100դրամ/ /ծածկագիր 09-003-0220-0054-001 վկայական N11042013-09-0003/ կառուցապատման իրավունքով տրամադրել Լևոն Մեսրոպյանին: 2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |