Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 16-ի թիվ 11-Ա որոշումը
1․ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 27 հասցեում գտնվող 3,59836 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0331-0054) հատուկ նշանակության հողամասը անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը, այսուհետ՝ Նվիրառու:
2․ Լիազորել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալ Վահե Պողոսյանին, Գորիս համայնքի ղեկավարի անունից Նվիրառուի հետ կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր:
3․ Նախազգուշացնել Նվիրառուին, որ հողամասի նվիրատվության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
4․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: