|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մայիսի 2018 թվականի N 39-Ա |
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՏԱՔՍԻՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի 29-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու անդամների առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3
- Հաշվի առնելով քաղաքի պատմական կենտրոնում տրանսպորտի ծանրաբենվածությունը՝ տալ համաձայնություն տարերայնորեն տեղակայված տաքսիների կայանատեղիները տեղափոխել առավել պասիվ ճանապարհների վրա՝ ապահովելով անվտանգ երթևեկությունը քաղաքի պատմական կենտրոնում համաձայն առաջարկի
- Անկախության փողոց- <<Վեոն Արմենիա>> ադմինիստրատիվ շենքի հարակից տարածքից դեպի Զ.Անդրանիկի փողոցի խաչմերուկ՝ 20մ երկարությամբ:
- Գ.Աշոտի փողոց - Մաշտոցի փողոցի խաչմերուկից դեպի Օրբելյանների փողոց՝ 20մ երկարությամբ:
- Կոմիտասի փողոց - Սյունիք փողոցի խաչմերուկում՝ քաղաքային զբոսայգու հարակից ազատ տարածքում:
- Կոմիտասի փողոց - Մաշտոցի փողոցի խաչմերուկից դեպի Օրբելյանների փողոց՝ 30մ երկարությամբ:
2. Համայքի ղեկավարին՝ որոշման 1-ին կետից բխող գործառույթները իրականացնել քաղաքաշինական նորմերի համապատասխան: |
Կողմ -10 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|