Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ, 110-րդ և 111-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 962-Ն որոշման հաստատված կարգի 9-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գոհար Հայրապետյանի 2025թվականի հունիսի 19-ի-ի թիվ 2177դիմումը, Գորիսի համայնքապետարանի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականին հունիսի 21-ի նիստի արձանագրությունը
1․Անչափահաս Մանե Վիգենի Ջալալյանին (ծնված՝ 08․06․2011թ. ԱԲ139912) որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, վերցնել սկզբնական հաշվառման և նրա նկատմամբ սահմանել հոգաբարձու՝ Գոհար Լևոնի Հայրապետյանին (ծնված 06․05․1986թ․, անձ, տվ․, AS0451987) :
2․Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: