Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, 30-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 6 շենքի հարևանությամբ   գտնվող  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից 65,7քմ մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել  Գորիս համայնքի սեփականություն: 
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ. Մաշտոցի թիվ 66 շենքի հարևանությամբ   գտնվող  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի  128,6քմ մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել  Գորիս համայնքի սեփականություն: 
3.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սաթյան 1-ին նրբանցք թիվ 8/1 հասցեում գտնվող  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի 360,0քմ մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել  Գորիս համայնքի սեփականություն: 
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Զ. Անդրանիկի փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի 10,3քմ մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն: 
5. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:     |