Համաձայն <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի և <ՀՀ բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Հաստատել Գորիսի համայնքի 2015թ. բյուջեն`
ա ) եկամուտների գծով` 474034.6հազար դրամ.
բ) ծախսերի գծով` 474034.6 հազար դրամ.
գ) դեֆիցիտը (պակասուրդը)` 0դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի.
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ օործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի.
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի.
5.<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: