|
ՆԱԽԱԳԻԾ
|
20 օգոստոսի 2025 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ Գ․ ՏԱԹԵՎԱՑՈՒ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գ․ Տաթևացու փողոց թիվ 7/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0.02321հա (ծածկ. 09-003-0111-0002) հասարակական գործառնական նշանակության հողատարածքը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | ՄԵՐԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ |
|
|
|