Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հավանություն տալ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Շորին ձոր թաղամասում գտնվող (կադաստր. ծածկ.09-003-0001-0001) 0.14598 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արտադրական օբյեկտներ» գործառնական նշանակությամբ՝ ենթակառուցվածքների տեղադրման և սպասարկման նպատակով։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|