Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 184-Ն որոշման թիվ 1 հավելվածը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
1.2023 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Որոտան գյուղում գտնվող 0,67571 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկներ հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 09-077-0002-0068-ից), գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, վաճառքի մեկնարկային գին սահմանելով 668108 (վեց հարյուր վաթսունութ հազար մեկ հարյուր ութ) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: