Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող (արտոնագիր N_23/180121000116, ՀՎՀՀ 77952375) Լիլիթ Գագիկի Նարինիյանի դիմումը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 16 հասցեում գտնվող թիվ 7 ՆՈՒՀ-ի շենքի առաջին հարկից 46,8 քմ (վկ.` 1102873, կոդ. համ.` 09-003-014-002-1) (համաձայն սխեմայի) ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել Լիլիթ Նարինյանին՝ 5 տարի ժամկետով, պարային ստուդիայի գործունեություն ծավալելու համար:
- Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 8000 (ութ հազար) ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|