Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ, 70-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարաման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝Գ. Թադևոսյանի 16.03.2016թ.թիվ 03/1128-16 գրությունը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 80-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հաստատել Գորիս համայնքի թիվ 2, 3, 5 հանրակրթական և թիվ 1 հատուկ դպրոցների դպրոցական խորհուրդների կազմում համայնքի ղեկավարի կողմից առաջադրված հետևյալ անդամներին՝
1. «Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ Անահիտ Մարտիրոսյան /ԿԱԻ-ի Սյունիքի մասնաճյուղի տնօրեն/
2. «Գորիսի Յու. Բախյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ Սվետլանա Խաչատրյան 3./Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ/
4. «Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ Գարեգին Փարսյան /Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ/
5. «Գորիսի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ՝ Արմինե Շալունց /Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ/»:
|