2014 թվականի N_ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՇՏՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 2 ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ <ՍՅՈՒՆԻՔԻ ԳԱՄԿ> ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով <Սյունիքի ԳԱՄԿ> ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ա. Բակունցի 14.02.2014թ-ի Ե-N 011գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Գորիսի քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկից 50 քմ ընդհանուր մակերեսով 3 սենյակ` 01.01.2014թ-ից մինչև 31.12.2014թ.-ը, վարձակալությամբ տրամադրել<Սյունիքի ԳԱՄԿ> ՓԲԸ-ին, որպես գրասենյակ, 1 քմ-ի տարեկան վարձ սահմանել 7800 ՀՀ դրամ, 2015թ-ի և հաջորդող տարիների համար յուրաքանչյուր տարվա համար վարձի չափը նախորդ տարվա համեմատ ավելացնել 10 տոկոսով: Վճարման պարբերականությունը սահմանել եռամսյակային, վճարման վերջնաժամկետը` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր մեկ օրվա համար սահմանել տույժ չվճարված վարձավճարի գումար 0.15 տոկոսի չափով: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|