2013 թվականի N_ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ <ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ> ՓԲԸ -ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 10.02.2012թ. N-03/500-12 գրությունը1. Գորիսի համայնքային սեփականություն հանդիսացող մատակարարվող խմելու ջրի ու կոյուղու համակարգերը՝ համապատասխանաբար 3.658.500 և 1.418.700 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժողությամբ մինչև 2030թ. հուլիսի 1-ը Կառավարության կողմից հաստատված <Անշարժ գույքի անհատույց օգտագործման> պայամանագրով հանձնել <Հայջրմուղկոյուղի> ՓԲԸ -ին: 2. Գորիս համայնքի ղեկավար՝ Ն. Ոսկանյանին. Սահմանված կարգով ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան սպասարկման գրասենյակում <Հայջրմուղկոյուղի> ՓԲԸ –ի գլխավոր տնօրենի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված պայամանագիրը կամ դրանց կնքման գործընթացը իրականացնելու համար լիազորել իրավասու անձի:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|