Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետի 02/12/2019 N 6166 գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, կողմ՝ 10, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 0 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304, կոդ. համ.` 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) 100.8 քմ ընդհանուր մակերեսով տարածք վարձակալությամբ տրամադրել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնին՝ 5 տարի ժամկետով, տարածքի վարձակալության վճարի չափը 1քմ-ի համար սահմանել տարեկան 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |