Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.8–րդ բաժնի 3-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ գյուղերի փողոցները անվանակոչել թվային կարգով` համաձայն 1-22 հավելվածի:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|