|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հոկտեմբերի 2014 թվականի N 29-Ա |
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎԱՆԳԱՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/1 ՀԱՍՑԵԻ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16 հոդվածի առաջին մասի 20) կետով և հիմք ընդունելով Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Ավանգարդ փողոցի թիվ 5/1 հասցեի 236.8քմ հասարակական կառուցապատման հողատարածքը և հողատարածքում ամրակայված 166.2քմ մակերեսով հասարակական շինությունը, որը անհնար է հողից անջատել /ծածկագիր` 09-003-0231-0057-001, վկայական N31012014-09-0032 / աճուրդային կարգով օտարել, գույքի մեկնարկային գին սահմանել 783.000 դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N95Գ հաշվետվության (Որակավորման վկայական N ԱԳԳ 044): |
Կողմ -9 ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՎԱՀԵ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՐԱՄ ՄԻՐԶԱԹՈՒՆՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ ԳՈՌ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|