Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 63–րդ, 66-րդ հոդվածների  դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետը և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 
 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Գորիս քաղաքի Վանքի Տափ թաղամասի թիվ 1 շենքի թիվ 9 հասցեում Օվսաննա Հովհաննիսյանին  սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակին հարակից  Վանքի Տափ թաղամասի թիվ 1/9/1 հասցեի  /վկայական N06052019-09-0007/ բնակավայրերի խառը կառուցապատման հողերից 9,0քմ  հողատարածքը  մոտեցում ապահովելու նպատակով ուղղակի  վաճառքով՝ կադաստրային արժեքով  օտարել Օվսաննա Հովհաննիսյանին : 
2. Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: