Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի <<Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին>> N 551 որոշմամբ և հիմք ընդունելով Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Տալ համաձայնություն Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 27 հասցեում գտնվող Սերո Խանզադյանի հայրական տան մուտքի պատին նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու համար:
|