|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մայիսի 2025 թվականի N 473-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳԵՎՈՐԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԱՎՏՈՏՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2009 թվականի փետրվարի 27-ի թիվ 19-Ա որոշմումը, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչ Գևորգ Միքայելյանի 2025 թվականի մարտի 7-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 17/3 հասցեի՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասում գտնվող 0,00198հա (վկ. N16052025-09-0026, ծածկագիր` 09-003-0214-0097) հողատարածքն ավտոտնակ կառուցելու համար՝ կառուցապատման իրավունքով հատկացնել Գևորգ Միքայելյանին՝ պայմանագրի կնքման օրվանից 25 (քսանհինգ) տարի ժամկետով, 1քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Սահմանել, որ Գևորգ Միքայելյանը պարտավոր է ավտոտնակի շին. մոնտաժային աշխատանքները սկսել համայնքապետարանի կողմից նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելուց, շինարարության թույլտվություն ստանալուց հետո, և շինարարությունը սկսելուց առաջ 3 օրվա ընթացքում տեղեկացնել համայնքի ղեկավարին` համաձայն N5 ձևի:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|