Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի կանոններով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչ Դավիթ Սնեցունցի 2022 թվականի հունիսի 2-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող Գորիս քաղաքի Արևշատ 1-ին փողոց 2-րդ շենք, թիվ 6 հասցեի 72,2քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (վկ.N28102022-09-0019) սեփականության իրավունքով անհատույց նվիրատվության կարգով, որպես ընդհանուր բաժնային սեփականություն օտարել Դավիթ Սնեցունցին, Ժորա Սնեցունցին,Արմենուհի Քյարունցին և Մարիյա Սնեցունցին։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|