Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 մայիսի 2023 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքի 8-րդ, 154-րդ և 2191 պրիմ հոդվածներով, ՀՀ սահմանադրության 73 հոդվածի 1-ին մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 28 հոդվածի 1-ին մասով, հետազոտելով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 22/1 հասցեի բնակիչ` Գագիկ Աղաջանյանի (ծնված` 13.10.1949թ., AR0545085, տրված` 22.12.2017թ., 032-ի կողմից, հաշվառված է Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 22/1 հասցեում) կողմից  կատարված  վարչական իրավախախտման վերաբերյալ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և  կոմունալ  տնտեսության  բաժնի   աշխատակիցների կողմից 2023 թվականի մայիսի 23-ին  կազմված  արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի` ՀՀ Սյունիքի մարզի  Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 22/1 հասցեի բնակիչ` Գագիկ Աղաջանյանը  ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող  Սյունիքի փողոցի 22/1  հասցեում  ինքնակամ կառուցել է շինություն, այսինքն կատարել է արարք,  որն առաջացնում է  պատասխանատվություն  «Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ»  ՀՀ  օրենսգրքի  154-րդ  հոդվածի  1-ին  մասի  1-ին   կետով: Նկատի ունենալով, որ Գագիկ Աղաջանյանի արարքը վարչական իրավախախտում է՝ նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին  կետով, ինչպես նաև ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը

1. Գագիկ Գեորգիի Աղաջանյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ, տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, այն է՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Գագիկ Աղաջանյանի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Գորիսի համայնքապետարանի 900285125150 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացվի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմին:

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ արդարադատության նախարարության  հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:

4. Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում հանձնել Գագիկ Աղաջանյանին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումը սահմանված կարգով Գագիկ Աղաջանյանին հանձնելու օրվանից հետո: 

6. Սույն որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սահմանված կարգով հանձնելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՆՈՆՆԱ ՏԱՏԻՆՑՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner