|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 օգոստոսի 2014 թվականի N 15-Ա |
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎԱՆԳԱՐԴ 5-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ ՀԱՍՑԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸ <ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 Գորիսի համայնքային սեփականություն հանդիսացող Ավանգարդ 5-րդ թաղամաս հասցեի վարչական շենքը` 378.8 քմ ընդհանուր մակերեսով և 0.485 հա հողատարածքը վարձակալությամբ տրամադրել <Հայջրմուղկոյուղի> փակ բաժնետիրական ընկերությանը, որպես գրասենյակ, տարեկան վարձ սահմանել 1000000 ՀՀ դրամ: Վճարման պարբերականությունը սահմանել եռամսյակային, վճարման վերջնաժամկետը` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր մեկ օրվա համար սահմանել տույժ չվճարված վարձավճարի գումար 0.15 տոկոսի չափով: |
Կողմ -8 ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԱՍԼԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԻՐԶԱԹՈՒՆՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|