Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 28-ի N-23-Ա և N-24-Ա որոշումներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչ Սասուն Դաղունցի (մտից 1468) դիմումը.
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղամերձ արոտավայրից (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0106-0095-ից) 10 (տասը) հա մակերեսով, 1 (մեկ) տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրել Գորիս համայնքի բնակիչ Սասուն Դաղունցին՝ տարեկան վարձավճար սահմանելով 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
2. Համաձայն գործող կարգի Սասուն Դաղունցի հետ կնքել արոտավայրից օգտվելու պայմանագիր: