Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N լրացուցչ 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ 0.00180ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածներով,  համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականոթյան իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1053-Ն որոշման,  հաշվի առնելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 01/005/5798-2021 գրությունը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը

  1. Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ H45 ճանապարհի  հարևանությամբ գյուղատնտեսական նշանակության հողերից  0.00180հա (արոտավայր), (կադաստրային ծածկագիր` 09-003-0327-0027-ից) սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 5/հինգ/ տարի ժամկետով, անվճար տրամադրել Հայաստանի Հանարապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (այսուհետև՝ WWF-Հայաստան) հետ համատեղ «Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծում» ծրագրի (այսուհետև՝ Ծրագիր) շրջանակներում «Բնությունը մենք ենք» սոցիալական գովազդային վահանակ տեղադրելու՝ վայրի կենդանիների պաշտպանությունը առավել արդյունավետ դարձնելու համար

  2. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(9.63 Մբ)
(783.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner