Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող Գորիս քաղաքի Գ․Նժդեհ փողոցի թիվ 2/2 հասցեի 0,21999հա հողատարածքից 0,01452հա մակերեսով, 09-003-0041--0010 կադաստրային ծածկագրով հողատարածքը, որի նկատմամբ գոյություն չունի իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել որպես Գորիս համայնքի սեփականություն:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|