Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 16
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՐԵՎՇԱՏ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ն մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի 2011 թվականի հունվարի 25-ի թիվ 12-Ա որոշումը և համայնքի ղեկավարի  առաջարկությունը, 

  1. Հաշվի առնելով  Գորիս քաղաքում սոցիալապես անապահով քաղաքացիներին բնակարաններով ապահովելու անհրաժեշտությունը՝ տալ համաձայնություն Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաքաքի Արևշատ 1-ին փողոցի թիվ 1/3 հասցեի ոչ բարվոք վիճակում գտնվող նախկին  մանկապարտեզի  շենքերի գործառնական նշանակությունը փոխելու որպես բազմաբնակարան բնակելի շենքեր:
  2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.50 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner