Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի 1-ին մասով, 689-րդ հոդվածով, հիմք ընդունելով Մարիամ Թումանյանի դիմումը 1․ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի շենքի (վկ.՝ 09-003-2-1) 3-րդ հարկից 181,3քմ ընդհանուր մակերեսով տարածքն մարզումներ իրականացնելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Մարիամ Թումանյանին՝ 5 /հինգ/ տարի ժամկետով:
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |