Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ <Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին> 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող Քրիստափորի փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 724քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտե քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիսի համայնքային սեփականություն: 2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |