| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի 1-ին մասով,  689-րդ հոդվածով,  հիմք ընդունելով Հայկական կարմիր խաչի ընկերության  2021 թվականի դեկտեմբերի 13-ի  թիվ 903 գրությունը  
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Անկախության փողոցի թիվ 3 հասցեի վարչական շենքի  (վկ.`1234660, կոդ. համ.` 09-003-1) 1-ին հարկից (համաձայն սխեմայի) 15,1քմ ընդհանուր մակերեսով տարածք, որպես աշխատասենյակ 1 /մեկ/ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հակական կարմիր խաչի ընկերությանը: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |