Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 63 -րդ հոդվածի կետերով, 66 -րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության <Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին> 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34, 34.2, 35.գ) կետերով, ՀՀ քաղաքացիական օրնսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի բ/ ենթակետը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝---, դեմ՝--, ձեռնպահ՝---
1.6-րդ թաղամասի թիվ 14 շենքի հարևանությամբ թիվ 25 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող 38.0քմ հողատարածքը ¨ հողատարածքում կառուցված 31.7քմ մակերեսով ավտոտնակ /1քմ շինության գինը` 1100դրամ/ ու 35.4քմ մակերեսով օժանդակ շինությունը /1քմ շինության գինը` 2200դրամ/ /ծածկագիր 09-003-0207-0025 վկայական N10122012-09-0200/ օտարել Սաիդա Ավագյանին , շինության տակ գտնվող 1քմ հողի գինը` 810 դրամ:
2.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Որոշման ծախսերը կատարում է գնորդը: