2023 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 2 ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ «ԱՐՍՏԱԼ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ԱՐՍՏԱԼ» ՍՊԸ–ի տնօրեն Ա․ Հայրապետյանի 2023 թվականի մայիսի 10-ի դիմումը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) 25.8քմ ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել <<ԱՐՍՏԱԼ>> ՍՊԸ-ին՝ 5 (հինգ) տարի ժամկետով:
- Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 7000(յոթ հազար) ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(678.72 Կբ)
|
 |
(629.31 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|