Այսօր: Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի   35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքի 8-րդ, 154-րդ և 2191  հոդվածներով, ՀՀ սահմանադրության 73 հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 1-ին մասով, հետազոտելով Գորիս քաղաքի Անկախության փողոցի 30 հասցեի բնակիչ՝ Գագիկ Կարապետի Զաքարյանի (ծնված` 29.08.1953թ., AU0484305, տրված` 04.11.2021թ., 032-ի կողմից, հաշվառված է Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 30 հասցեում) կողմից  կատարված  վարչական իրավախախտման վերաբերյալ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և  կոմունալ  տնտեսության  բաժնի   աշխատակիցների կողմից 2025 թվականի սեպտեմբերի 9-ին  կազմված  արձանագրությունը և կից նյութերը, պարզեցի` ՀՀ Սյունիքի մարզի  Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 30 հասցեի բնակիչ` Գագիկ Զաքարյանը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի 30 հասցեում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վրա ինքնակամ կատարել է առևտրի սրահի կցակառուցում և գրասենյակի կառուցում, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն  «Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ»  ՀՀ  օրենսգրքի  154-րդ  հոդվածի  1-ին  մասի  1-ին   կետով: 

Հաշվի առնելով, որ Գագիկ Զաքարյանը  իրավախախտում կատարել է մինչև  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը՝ 06․01․2022թ-ը, ապա  նրա նկատմամբ պետք է կիրառել օրենսգրքի նախկին խմբագրությամբ գործող 154 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը։

Նկատի ունենալով, որ Գագիկ Զաքարյանի արարքը վարչական իրավախախտում է՝ նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին  կետով, ինչպես նաև ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը

1. Գագիկ Զաքարյանին ենթարկել վարչական պատասխանատվության, նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ, տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այն է՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Գագիկ Զաքարյանի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Գորիսի համայնքապետարանի 900285125150 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացվի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմին:

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ արդարադատության նախարարության  հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: 

4. Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում հանձնել Գագիկ Զաքարյանին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումը սահմանված կարգով Գագիկ Զաքարյանին հանձնելու օրվանից հետո:

6. Սույն որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սահմանված կարգով հանձնելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner