Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,  ՀՀ Հողային օրենսգրքի 63 -րդ հոդվածի 2-րդ կետով, 66 -րդ հոդվածի  դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության <Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին> 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման  34, 34.2, 35.դ) կետերով, ՀՀ քաղաքացիական օրնսգրքի 188-րդ հոդվածով,  ՀՀ կառավարություն 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի բ/ ենթակետը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝  կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0    
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 25/21 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող 29,6քմ հողատարածքը, հողատարածքում կառուցված 29,6քմ (24,5քմ ներքին) մակերեսով մառանը (1քմ շինության գինը` 2200դրամ), (ծածկ. 09-003-0081-0082-001, վկայական N20072020-09-0042,) օտարել Հրաչիկ Պետրոսյանին, շինության տակ գտնվող 1քմ հողի գինը` 810 դրամ:
 
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխողգործառույթների իրականացումը:
 
  |