|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մարտի 2023 թվականի N 203-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԹԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության օրենքի 2008 թվականի հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2-րդ, 3-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Սյունիքի մարզի, Հարթաշեն գյուղի տնտեսությունների 1 գրքի 2003 թվականի մարտի 25-ի N 55 գրանցման քաղվածքը և Ռաֆիկ Հովսեփյանի 2023 թվականի փետրվարի 10-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 11 հասցեում՝ Ռաֆիկ Հովսեփյանի կողմից իր օրինական, 0.13հա հողամասին կից մինչև 2001թ. մայիսի 15-ը տիրապետված և տիրապետվող ավել` 0.0295հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ համարել Ռաֆիկ Հովսեփյանի սեփականությունը:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(947.14 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|