Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի փետրվարի 4-ի թիվ 2-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի 13.03.2015թ-ի թիվ 64 գրությունը 1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ. 1135304, կադ.համ 09-003.2-1) 2-րդ հարկից (համաձայն սխեմայի)71,4 քմ ընդհանուր մակերեսով 6 սենյակ վարձակալությամբ տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնին՝ 3 տարի ժամկետով:
2.Տարածքի վարձակալության վճարի չափը 1քմ-ի համար սահմանել տարեկան 6500 /վեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: |