Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հունիսի 2021 թվականի N 46-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱՀՈՒՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Քարահունջ ՀԷԿ» ՍՊԸ-ի տնօրեն Լուսինե Գևորգյանի 2021 թվականի ապրիլի 9-ի թիվ 1585 դիմում-խնդրանքը և համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Քարահունջ բնակավայրի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխությանը և «Քարահունջ ՀԷԿ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.175 հա հնդավոր այգին (կադաստրային ծածկագիր՝ 09-110-0130-0003) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակությամբ՝ փոքր հիդրոէլեկտրակայանի կայանային հանգույցի շինարարության համար: 
  2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։


Կողմ -10

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ

ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(491.50 Կբ)
(933.51 Կբ)
(585.62 Կբ)
(228.71 Կբ)
(79.19 Կբ)
(749.71 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner