Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի ղեկավարի պ/կ–ի 2025 թվականի մայիս 23–ի դիմումը 1 Տալ համաձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գուսան Աշոտի թիվ 24 հասցեի վարչական շենքի (վկ.` 1234659, կոդ. համ.` 09-003-2-1) 2-րդ հարկից (համաձայն սխեմայի) 206,8 քմ ընդհանուր մակերեսով, Գորիս համայնքի և ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ 2022 թվականի հունիսի 07-ին կնքված վարձակալության պայմանագրի 1.2 կետում կատարել փոփոխություն և գործողության ժամկետը երկարաձգել 10 /տասը/ տարի ժամկետով՝ մինչև 2037 թվականի հուլիսի 22-ը։
2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ |