Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի կանոններով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչ Ծովինար Առաքելյանի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումը 1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող Գորիս քաղաքի Կոմիտաս փողոցի թիվ 1/1 հասցեի բնակելի տունը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0093-0198) սեփականության իրավունքով անհատույց նվիրատվության կարգով օտարել Ծովինար Առաքելյանին։
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |