Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-իթիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
-
Գորիսի համայնքում պտուղ-բանջարեղենի առևտուր իրականացնող սուբյեկտներին վաճառքը իրականացնող տարածքի մուտքի հատվածում՝ համայնքային սեփականության հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից (մայթերից) կառուցապատման իրավունքով տրամադրել 60սմ լայնությամբ և տարածքի ճակատի երկարությամբ (ըստ տնտեսվարողի պահանջի) հողատարածք միանման ձևաչափով և տեսքով մետաղական դարակաշար-ցուցափեղկ տեղադրելու համար: 1քմ (մեկ) տարածքի ամսական վարձավճար սահմանել 1000 դրամ:(Համաձայն համայնքապետարանի կողմից հաստատված էսքիզային նախագծի):
-
Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|