Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2025 թվականի ապրիլի 30-ի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N՝ Կ-30042025-09-0118 որոշումը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ գյուղի թիվ 2 հասցեում ինքնակամ կառուցված, համայնքի սեփականություն գրանցված 234,7քմ ընդհանուր մակերեսով հյուրանոցը, 11,1քմ պարիսպը և 0,0514 հեկտար սպասարկման հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Արարատ Խոյլունցին օտարելու մասին» թիվ 348-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշման հիմնական մասում «912-Ն որոշմամբ հաստատված կարգի» թվերից և բառերից հետո ավելացնել «33․1 կետի բ) ենթակետով, 33․2 կետով և» բառերերը և թվերը,
1) որոշման 1-ին կետում «(514,0x792=428500) չորս հարյուր քսանութ հազար հինգ հարյուր» թվերն ու բառերը փոխարինել «(198,6x792=157300)+(315,4x2376=749400)=906700 ինը հարյուր վեց հազար յոթ հարյուր» թվերով և բառերով:
2․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: