Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 229-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր՝ Հայկ Հայրապետյանի տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Անհատ ձեռնարկատեր Հայկ Հայրապետյանին /ՀՎՀՀ 77919314/ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արցախյան խճուղի թիվ 24 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու համար տալ թույլտվություն:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն տարեկան սահմանված տուրքը վճարելուց հետո: