Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 76-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1918-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝  կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0    1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը՝ մրցույթով, 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: 
2. Հաստատել հողամասերը մրցույթներով վարձակալության տրամադրելու համար վարձավճարների մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի: 
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  |