Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Հողային օենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2005 թվականի նոյեմբերի 2-ի ՀՕ-199-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժգույքիհարկով հարկմաննպատակովանշարժգույքիշուկայականարժեքինմոտարկվածկադաստրայինգնահատմանկարգըսահմանելումասին» թիվ 225-Ն օրենքով, և հիմնք ընդունելով 2022 թվականի օգոստոսի 16-ի սեփականության իրավունքի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի ու Գորիս քաղաքի բնակիչ Անի Առաքելյանի 2022թ. սեպտեմբերի 5-ի դիմումը
- Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 5/33 հասցեում Անի Առաքելյանին և Էմմա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող սպասարկման տաղավարի (կրպակ) տակ գտնվող 0,00622հա սպասարկման հողատարածքի մասով վերականգնել հողօգտագործման իրավունքը՝ հողի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարման պահից սկսած՝ (62,2x4442=276300) երկու հարյու յոթանասունվեց հազար երեք հարյուր ՀՀ դրամ:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 5/33 հասցեի սպասարկման տաղավարի տակ գտնվող 0.00622հա մակերեսով հողամասի բնակավայրերի բնակելի կառուցապատում գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական գործառնական նշանակության:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|