Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով,
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստի օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
2. Գորիսի «Համագործակցության կամար» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Գորիս համայնքի առանց խնամքի, միայնակ անձանց, հաշմանդամություն ունեցող տարեցներին մատուցվող ծառայությունների հետագա սպասարկումը ապահովելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին.
3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025թվականի հոկտեմբերի 16-ի 01/3983-2025 գրության քննարկման անհնարինության մասին: |