Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 Գորիսի քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող Ավանգարդ 5-րդ թաղամաս հասցեի վարչական շենքը` 378.8 քմ ընդհանուր մակերեսով և 0.485 հա հողատարածքը` 01.01.2014թ-ից մինչև 31.12.2014թ.-ը, վարձակալությամբ տրամադրել <Հայջրմուղկոյուղի> ՓԲԸ-ին, որպես գրասենյակ, տարեկան վարձ սահմանել 1000000 ՀՀ դրամ: Վճարման պարբերականությունը սահմանել եռամսյակային, վճարման վերջնաժամկետը` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր մեկ օրվա համար սահմանել տույժ չվճարված վարձավճարի գումար 0.15 տոկոսի չափով: |