Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 5) բ ենթակետի պահանջները, ռուսական 102-րդ ռազմաբազայի «Գորիս» ավագ օպերատիվ խմբի հրամանատարի տեղակալ Սելիշևի 2021 թվականի փետրվարի 9-ի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1․Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազային պատկանող զորամասի շինարարական աշխատանքներին աջակցման գնման գործընթացը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով:
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |