Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, հիմք ընդունելով Սուրեն Ադունցի խնդրանքը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է Տաթևիկ Ադունցի, Հովհաննես Ադունցի, Հասմիկ Մարտիրոսյանի, Ժենյա Եղիազարյանի, Սուրեն Ադունցի և Անի Ադունցի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող գյուղատնտեսական վարելահող նշանակության հողերից 0.16 հեկտար փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական» գործառնական նշանակությամբ ՝ անասանագոմ կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |