Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդև 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մ.Մաշտոցի փողոցի 150 բնակելի շենքի հարևանությամբ գտնվող 100.0քմ հողատարածքը առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|